Grand Slam Masters շախմատային մրցաշարում չափազանց խաղաղ տրամադրվածությամբ ելույթ ունեցավ մեր գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Սան Պաուլոյի ու Բիլբաոյի մրցափուլերում ութ ոչ-ոքին նա համեմեց մեկական հաղթանակով ու պարտությամբ և, հավաքելով տասնմեկ միավոր, հանգրվանեց երրորդ հորիզոնականում:
Ավելի բարձր տեղերի համար պայքարում չափազանց լուրջ էր մրցակցությունն իտալացի Ֆաբիանո Կարուանայի ու նորվեգացի Մագնուս Կառլսենի միջև ու դա անկախ նրանից` միմյանց միջև՞ էր պայքարը, թե՞ հեռակա: Վերջնահաշվում երկու շախմատիստներն էլ հավաքեցին տասնյոթական միավոր: Բացարձակ հաղթողին որոշելու համար կազմակերպիչները նախատեսել էին արագ շախմատի երկու պարտիա: Երկուսում էլ հաղթեց Մագնուս Կառլսենը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ